Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սուրբ Զատկի տոնը` Կենտրոնում

Սուրբ Զատկի տոնը` Կենտրոնում
20.04.2014 | 16:52

Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սուրբ Զատկի տոնն այս տարի ևս նշվեց զանգավածային միջոցառումներով:
Վաղ առավոտից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում կազմակերպվել էր թեմատիկ ցուցահանդես-վաճառք, որին մասնակցում էին Կենտրոն վարչական շրջանում գործող կազմակերպությունները, վարչական շրջանի ենթակայության մանկապարտեզները, սիրիահայ գործարարներ:
Օրը տոնական էր նաև վարչական շրջանի բակերում։ Ամենուր զատկական սեղանը հյուրասիրության էր հրավիրում բնակիչներին, անցորդներին: Տոնական սեղան էր դրված նաև Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու բակում: Պատարագի արարողությունից հետո օրհնվեց սեղանը, և սկսվեց տոնի ամենագեղեցիկ արարողությունը` հավկիթները կռվեցնելու մրցումը, որին մասնակից էր նաև վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Արա Սադոյանը այցելեց նաև վարչական շրջանի այլ բակեր և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում կազմակերպված ցուցահանդես-վաճառքը:

Դիտվել է՝ 1838

Մեկնաբանություններ